«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներին: Դիրքապահ զինծառայողների հետ հանդիպել է Հրայր Փաշայանը, ով թղթին է հանձնել տղաների մասին պատմությունները։

Ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության կողմից, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Պաշտպանության բանակի գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինծառայողներն ունեն որոշակի մարտական փորձ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դիրքապահի իրենց պարտականությունների կատարման ընթացքում նրանք գործնականում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցրին փայլուն ձևով: Դա 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերն էր:

 «Գիտակցաբար և նվիրված ծառայությունը հաջողության գրավականն է»

 Ծառայության անցնելով Պաշտպանության բանակի գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասում՝ շարքային Աշոտ Մազմանյանը գիտակցաբար ձգտել է հաղթահարել նոր միջավայրի ստեղծած բոլոր դժվարությունները: Կարճ ժամանակում հարմարվելով զինծառայությանը` Աշոտն ամենայն պատասխանատվությամբ է կատարել վերադաս հրամանատարության կողմից տրված ցուցումները՝ ցանկացած առաջադրանք կատարելով նվիրումով ու բարեխղճությամբ:

Աշոտ Արթուրի Մազմանյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: 8-րդ դասարանն ավարտելուց հետո երեք տարի հայրենի քաղաքի պետական պոլիտեխնիկական քոլեջում սովորել է ոսկերչի մասնագիտություն, այնուհետև ուսումը շարունակել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում: Ուսման առաջին կիսամյակի ավարտից հետո զորակոչվել է զինվորական ծառայության` իր պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ:

Դիրքերում տարվող մարտական հերթապահությունը բարձր մակարդակով կատարելու համար, բացի մասնագիտական պատրաստությունից, նա կարևորեց զինծառայողների մարտական ոգին, առանց որի հնարավոր չէ պահել հայրենիքի սահմանները: «Պետք է սիրել հայրենիքը, արժևորել մեր նախնիների կատարածը և գիտակցաբար նվիրվել սեփական պարտականությունների իրականացմանը: Մենք մի այնպիսի տարածաշրջանում և այնպիսի հարևանների շրջապատում ենք ապրում, որ իրավունք չունենք  անզգուշություն դրսևորելու: Այս երկրի սահմանները գծվել են մեր հերոս տղաների թափած արյամբ, ուստի` պարզապես իրավունք չունենք թուլանալու: Ամուր պահելով մեզ վստահված դիրքը՝ մենք ամրապնդում ենք մեր ընտանիքի, հարազատների ու բարեկամների, մեր երկրի անվտանգությունը: Կարծում եմ՝ այս պարզ ճշմարտությունը պետք է գիտակցի յուրաքանչյուր զինծառայող և ըստ այդմ կատարի իր առաքելությունը: Միայն այսպես կարող ենք մեր արժանի տեղն ունենալ արևի տակ»,- մեզ հետ զրույցում ասաց շարքային Ա. Մազմանյանը:

2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի ժամանակ Աշոտը նույնպես դիրքերում էր: Հենակետի պատասխանատու, լեյտենանտ Արմեն Գրիգորյանի կողմիցառաջադրվածմարտականառաջադրանքներըճիշտևժամանակինկատարելով` դիպուկահար, շարքայինԱշոտՄազմանյաննաչքի է ընկելիրխիզախությամբումասնագիտականբարձրպատրաստվածությամբ: Գիտակցաբար, վստահորենևառանցխուճապիմատնվելուկատարելովհրամանատարիցուցումները, նա կարողացել է պատվովկատարելհայրենիքիպաշտպանիվեհառաքելությունը` ցուցաբերելով հայրենիքի հանդեպ նվիրվածություննևուսուցմանընթացքումստացած գիտելիքները գործնականում կիրառելու հմտություն: Իսկ հակառակորդիդիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման անփառունակ փորձի մասին պատմեց հետևյալը. «Հակառակորդիդիվերսիոն-հետախուզականխմբիհավաստանշումիցհետո լեյտենանտ Արմեն Գրիգորյանի հետբարձրացանքվերևևմարտականդիրքիաջհատվածումկրակայինդիրքերզբաղեցնելով՝ սպասեցինքնրահրամաններին: Որոշժամանականց, երբհակառակորդը հայտնվել էր ուղիղ նշանառության տակ և կրակելուհամարնպաստավորպայմաններէինստեղծվել, հրամանատարիհրամանովսկսեցինքակտիվկրակվարել: Իմև գնդացրորդիկողմիցարձակվածառաջինկրակահերթիցհետոնկատեցինք, որհակառակորդիզինվորներիցերկուսնընկան:

Դրանից հետոհակառակորդը մի քանի անգամ փորձելէհետ գալդիակներըտանելու, սակայնկրկինկորուստներէ կրել` մարտադաշտում  թողել 5 ասկյարների դիակներ ու ճողոպրել»,- դեպքի մասին հակիրճ պատմեցշարքայինԱշոտՄազմանյանը` շեշտելով, որ դիրքի տղաները մշտարթուն են ու զգոն՝ ցանկացած պահի կազմ ու պատրաստ պաշտպանվելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև անդառնալի հակահարված հասցնելու հակառակորդին:

Մեծ հնչեղություն ստացած այս հերոսական արարքը համեստորեն ներկայացնելով ընդամենը որպես «սեփական պարտականությունների կատարում»` շարքային Աշոտ Մազմանյանն ավելի է բարձրացնում իր և ծառայակից ընկերների սխրանքի իրական նշանակությունը:

«Հաջողության գրավականը` գիտակցաբար և նվիրված ծառայությունն է». սա   Աշոտի և նրա ընկերների՝ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում գործելու հիմնական նշանաբանն է, որին հետևելով առաջադիմություն կարող է գրանցել յուրաքանչյուր զինծառայող:   

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար Արցախի նախագահի կողմից շարքային Աշոտ Մազմանյանը պարգևատվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով:

 

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն