ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղում աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի առթիվ։

Աշխատանք գտնելու ակնկալիքով հայազգի տղամարդը 2003թ. մեկնել է Վրաստանի Հանրապետություն, հայտնվել ադրբեջանական գյուղում եւ տարիներ շարունակ՝ մինչեւ 2017 թվականի մայիս ամիսը, ադրբեջանական ընտանիքի կողմից պահվել ստրկությանը նմանվող վիճակում։