«Իսլամական պետությունից» Մոսուլի ազատագրման համար մղվող դաժան մարտերի հետևանքով Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքը վերածվել է ավերակների:

Ինչպես ներկայացնում է BBC-ն, ավերածություններից բացի, զինված հակամարտությունը հազարավոր մարդկային կորուստների է հանգեցրել, իսկ ողջ մնացածները ստիպված են եղել փախչել:

Թեև 9 ամիս տևած պայքարն ավարտվել է, Մոսուլի բնակչությունը աղետալի ծավալների հասնող հումանիտար ճգնաժամ է ապրում: Զոհերի թիվը հարաբերական է, իսկ վիրավորների թիվը հաշվվում է հազարներով և նույնիսկ տասնյակ հազարներով:

Ավելի քան մեկ միլիոն մարդ հարկադրված հեռացել է տնից դեռևս 2016-ի հոկտեմբերին՝ ազատագրական պայքարի մեկնարկից առաջ: