ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կարող է վերսկսել հասարակական- քաղաքական գործունեությունը Դեմոկրատական կուսակցության շարքերում: «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը գրում է, որ  նախկին նախագահի վերադարձը կարող է տեղի ունենալ արդեն այս աշնանը:

Նշվում է, որ Օբաման դուրս չի գա առաջատար քաղաքական կյանք՝ գործերի շատ մասը կատարելով «կադրից դուրս»։

Փորձագետների կարծիքով, եթե Օբաման կրկին դառնա կուսակցության ականավոր գործիչ, ապա դա կարող է լինել ի շահ երկրի գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփի: