«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանն այսօր Սևանում նկարահանում էր շարժական գազալցակայանները, որոնք ոչ միշտ են պահպանում անվտանգության կանոնները:

Լրագրողն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սևանում հարձակվեցին մեր մեքենայի վրա։ Հիմա ոստիկանությունում ենք, փորձենք հասկանալ ի՞նչ է կատարվում։ Շարժական լցակայաններն էինք նկարում, հանկարծ ներսից մեկը հարձակվեց վրաս, սկսեց վազել, նստեցի մեքենան ու ոտքով հարվածել մեքենային»: