shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ «Ջամբո» էկզոտիկ պարկ և ռեստորանային համալիրի այցելուներից մեկի դրամապանակը, որտեղ եղել է խոշոր չափի գումար, հիմնականում՝ ԱՄՆ դոլարներ, կապիկը գողացել է ու շպրտել ընձառյուծի վանդակը։ Գումարի տերն ու «Ջամբո»-ի աշխատակիցները չէին կարողանում դոլարները «վազվռատ անել», քանի որ գիտեին, եթե որևիցե մեկը մտներ ընձառյուծի տարածքը, ապա «մեծ կտորն ականջը կմնար»։