Համացանցում տեսահոլովակներ են հրապարակվել չինական Foxconn գործարանից, որտեղ հավաքվում է iPhone 8 սմարթֆոնը: Տեսանյութերը նկարահանվել են գաղտնի, դրանք վատ որակի են, ահա թե ինչու բավական բարդ է հասկանալ՝ ինչ է այնտեղ կատարվում:

Տեսանյութում կարելի է տեսնել iPhone 8-ի կորպուսի հետևի կափարիչը, որն արտաքնապես ամբողջությամբ համընկնում է ավելի վաղ համացանց արտահոսած լուսանկարներում պատկերված սմարթֆոնի կափարիչի հետ:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ iPhone 8-ը կներկայացվի 2017 թվականի աշնանը՝ Apple-ի ամենամյա շնորհանդեսի ժամանակ: