ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնեց, որ գործարարը պատրաստվում է Երևանում ճոպանուղի կառուցել, որը կձգվի Կասկադից մինչև Հաղթանակի զբոսայգի:  «Այս պահին համապատասխան մասնագետները կատարում են ուսումնասիրություններ՝ այս նախագծի տեխնիկական հնարավորությունները հասկանալու համար»,-ասաց Մկրտչյանը:

Հարցին՝ մասնագիտական խմբում ընդգրկված են օտարազգի մասնագետնե՞ր, թե՞ տեխնիկական ուսումնասիրություններն իրականացնում են միայն հայ մասնագետները, վերջինս պատասխանեց. «Այս պահին թիմում աշխատում են միայն հայ մասնագետներ»:

Ճշտող հարցին՝ արդյո՞ք հստակեցված են նաև ճոպանուղի կառուցելու համար պահանջվող ֆինանսական աղբյուրները, Աննա Մկրտչյանը պատասախանեց. «Այս պահին միայն կարող ենք խոսել տեխնիկական հնարավորությունների ուսումնասիրության մասին: Եթե հնարավոր լինի ճոպանուղի կատուցել, կկառուցվի, իսկ թե որոնք են լինելու ֆինանսավորման աղբյուրներն, այս պահին չեմ կարող ասել. այդ մասով դեռ քննարկում չի եղել»: