Ջորջիա նահանգի միջնակարգ դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցչուհուն կալանավորել են 15-ամյա աշակերտի հետ սեքսի համար:

Ըստ «New York Post»-ի՝ ուսուցչուհու և աշակերտի միջև տարիքային տարբերությունը 25 տարի է եղել: 40-ամյա ուսուցչուհին սեռական կապի մեջ գտնվել աշակերտի հետ դեռևս 2013 թվականից:

Նրան կալանավորել են այն բանից հետո, երբ վարչական շրջանի շերիֆը ենթադրյալ հանցագործության մասին տեղեկություն է ստացել և սկսել է հետաքննություն կատարել, ինչը հաստատվել է:

Աշակերտի և ուսուցչուհու միջև սեռական կապի ժամանակահատվածում աշակերտը 8-րդ դասարան է եղել և տեղափոխվել է 9-րդ դասարան:

Քննության արդյունքում կնոջը մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման և անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության համար:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ավարտից հետո գործը կուղարկվի դատարան:

Աղբյուր` Փաստինֆո