Հայաստանն աշխարհի նորմալ երկրներից տարբեր դարձնող կարևոր առանձնահատկություններից մեկն էլ, անկասկած, ոչ մարդակենտրոն մարկետինգի առկայությունն է. մեզանում ապրանքների գների ձևավորման տրամաբանությունն ամենևին էլ հումանիստական բնույթ չի կրում, ու եթե նորմալ երկրներում տոներից առաջ կամ ասենք կրթական սեզոնի բացմանն ընդառաջ ապրանքների գներն էժանանում են, ապա մեզ մոտ՝ Հայաստանում, ընդհակառակը, թանկանում են:

Շուտով սեպտեմբերի1-ն է: Եվ ահա այս օրվան ընդառաջ, պարզվում է, երբ բնակչության մի ստվար հատված զբաղված է երեխաներին դպրոց ուղարկելու խնդիրների լուծմամբ ու համապատասխան պարագաների հայթայթմամբ, գները շուկայում նոր ռեկորդներ են սահմանում, օրինակ, մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար պահանջվող նվազագույն գումարն այսօր գերազանցում է 100 դոլարը՝ գումար, որը զգալի թիվ է շատ ու շատ ընտանիքների համար: Միայն երեխայի դպրոցական պայուսակի գինն այսօր հասնում է 25 հազարի, համազգեստի համար պահանջվող գումարը ևս զգալի է: Ի դեպ՝ այս իմաստով ավելորդ չէր լինի նկատել, որ դպրոցական համազգեստի՝ հանրակրթական դպրոցներում պարտադիր դարձելու հիմնական պատճառաբանությունններից մեկն էլ ժամանակին սոցիալականն էր, ու դրա ջատագովները համոզված էին, որ ստանդարտ համազգեստ ձեռք բերելը միջին վիճակագրական ընտանիքի համար շատ ավելի հեշտ կլիներ, քան ազատ հագուստը, ինչը, փաստորեն,  պրակտիկան հերքում է. դպրոցական համազգեստն այսօր երևիթե սովորական հագուստից շատ ավելի թանկ է, քան կարելի էր նույնիսկ պատկերացնել:

Այս ամենում, սակայն, առավել վրդովեցուցիչ է մեկ այլ բան՝ այն փիլիսոփայությունը, որ դրված է այս թանկացումների հիմքում. առիթը բաց չեն թողնում ավել գումար աշխատելու համար՝ վերածելով սեպտեմբերի 1-ն իսկական հոգսի՝ օր, որը պետք է իսկական տոն դառնար երեխաների ու նրանց ծնողների համար:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ