Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ԵՏՄ գործընկերների հետ հանդիպումից հետո լուծվեց հայ հասարակությանը վերջին շրջանում շատ հուզող վարորդական իրավունքների հարցը: Ինչպես հայտնեց Կառավարության կայքը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին, որտեղ անդրադարձ է եղել ԵՏՄ անդամ պետությունների ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդիրներին:

Այս հաղորդագրության տարածումից հետո փորձագիտական հանրությունը հայ վարորդներին այդքան հուզող խնդիրը համարեց լուծված՝ շեշտելով, որ խնդրի լուծման մեջ մեծ դերակատարություն ունեցավ հենց վարչապետ Կարեն Կարապետյանը: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքաքետ Ռուբեն ՄԵհրաբյանն, անդրադառնալով վարորդական իրավունքների խնդրի լուծմանը, նշեց, որ պետք է չէ սա կապել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ. «Սա քրոզչական խայծ է ընդամենը: Պետք չէ տրվել քարոզչական խայծերին և հարցի լուծումը կապել վարչապետի անձի հետ: Ռուսաստանը հետ քայլ արեց, որովհետև հասկացավ, որ հայ հասարակությունը չի ընդունում իր այդ որոշումը, որը մեզ համար աբսուրդ էր, իսկ վարորդական իրավունքների հարցը ռուսաց լեզվի հետ կապելն ուղղակի ապուշություն էր: Մեր կողմից եղած շատ կոշտ արձագանքին հանդիպելով, Ռուսաստանն ընդամենը վերադարձավ բանականության դաշտ»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ այս խնդրի վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումն են արտահայտել ինչպես ՀՀ ԱԺ նախագահն, այնպես էլ առանձին քաղաքական գործիչներ, ինչն ուղղակի Ռուսաստանը չէր կարող չանտեսել: 

Քաղաքագետի համոզմամբ՝ սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր պետությունը պարզապես չի կարող հաշվի չնստել հասարակության կարծիքի հետ, ինչն էլ պարտադրեց Ռուսաստանին.«Վարորդական իրավունքների հարցը միակը չէ, կա հարցերի մի մեծ փաթեթ, որոնք դեռ պետք է լուծվեն հօգուտ մեզ, ոչ թե ռուսական պետության և այստեղ մեծ անելիք ունեն և՛ հասարակությունը, և՛ փորձագետները, և՛ նաև քաղաքական գործիչները»,-խոսքը եզրափակեց քաղաքագետը: