Տեղի ունեցան Աբու Դաբի Մասթերս մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրերը:

Երկրորդ տուրում գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղացին, Արթուր Դավթյանը հաղթեց, իսկ Էդուարդ Հակոբյանը պարտվեց:

3-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Էդուարդ Հակոբյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արթուր Դավթյանը՝ պարտվեցին:

3-րդ տուրից հետո Հովհաննես Գաբուզյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 2.5-ական միավոր և, 21 այլ շախմատիստների հետ, գլխավորում են աղյուսակը:

Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 1.5, իսկ Արթուր Դավթյանը և Էդուարդ Հակոբյանը՝ 1-ական միավոր: