Ապստամբ հուսիթներին ենթարկվող Եմենի անվտանգության ծառայությունները Սանայում, առանց որևէ մեղադրանք առաջադրելու, ձերբակալել և անհայտ վայր են տեղափոխել ԱՄՆ-ի դեսպանատան երեք աշխատակցի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ձերբակալվածներին դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Կատարվածի մասին պաշտոնապես ևս չի հայտարարվել:

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ուժայինները Սանայում ձերբակալել են ՄԱԿ-ի և ամերիկյան դեսպանատան 12 աշխատակցի:

Եմենում զինված հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից, որում մի կողմից մասնակցում են ապստամբ հուսիթները՝ «Անսար Ալլահ» շիական շարժումից, և նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին հավատարիմ բանակի մի մասը, իսկ մյուս կողմից՝ նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին հավատարիմ կառավարական ուժերը: