Բարսելոնայի Ռամբլա տուրիստական փողոցում ֆուրգոնի կողմից անցորդների վրաերթի հետեւանքով տուժածների թիվը հասել է 130-ի: Այդ մասին օգոստոսի 18-ին հայտնել է El Pais թերթը: Նրա տեղեկատվությամբ՝ 16 մարդ օրհասական վիճակում է:

 


Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Իսպանիայի Բարսելոնա եւ Կամբրիլս քաղաքներում կատարված ահաբեկչական երկու գործողության հետեւանքով զոհվել եւ տուժել են 33 երկրների քաղաքացիներ:

 


Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 14 մարդ: Հարձակման պատասխանատվություն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: