Թուրքիայի Իզմիր քաղաքում ընթացող ռուս-թուրքական բիզնես ֆորումին ելույթով հանդես եկած էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին հայտարարել է, որ  Թուրքիան ցանկանում է մաքսային համաձայնագիր կնքել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Sabah» թերթի կայքը , նախարարը նշել է, որ այս տարվանից սկսած այդ ուղղությամբ բանակցություններ կսկսվեն: 

Զեյբեքջին  խոսելով ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների մասին, ասել է, որ երկու կողմերի գլխավոր նպատակն է առևտրաշրջանառության ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի:

Ըստ նրա՝թուրքական կողմը Ռուսաստանի հետ այս տարվա ընթացքում ցանկանում է ստորագրել նաև ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր: