Հրաչյա Հարությունյանին դեկտեմբերին համաներում կշնորհվի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի աները Վիկտոր Մարտիրոսյանը։

«Ներման գրասենյակից ինձ ասացին, որ Հարությունյանը պիտի ամունիստի տակ ընկնի։ Դեկտեմբեր ամսին ամունիստ է լինելու», - ասաց նա։

Մարտիրոսյանը նաև նշեց, որ վաղը պատրաստվում է հանդիպել ՀՀ արդարատադության փոխնախարարի հետ և քննարկել Հարությունյանին տուն վերադառնալու հարցը։

«Ուզում եմ դիմում գրել, որ Հրաչյան ազատ ելումուտ ունենա։ Մի քանի օր գա տունը մնա ու նորից գնա ներկայանա։  Պիտի այդ հարցը վաղը քննարկեմ նախարարի տեղակալի հետ, տեսնեմ՝  ինչ որոշում կկայացնեն», -  ընդգծեց Մարտիրոսյանը։

Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:

Այս պահին Հարությունյանը պատիժը կրում է Հայաստանի բանտում։