Ռուսաստանը լրացուցիչ կուսումնասիրի ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը դադարեցնելու, այնուհետեւ սահմանափակելու մասին ԱՄՆ որոշումը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ օգոստոսի 23-ից ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը նվազեցնելու ՌԴ միջոցառումներից հետո Ռուսաստանի ամբողջ տարածքում ԱՄՆ ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ընթացակարգն անորոշ ժամանակով կդադարեցվի: Այս ընթացակարգը կվերականգնվի սեպտեմբերի 1-ին, սակայն միայն Մոսկվայում: Ոչ ներգաղթային վիզաներ ստանալու համար Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում եւ Վլադիվոստոկում ԱՄՆ հյուպատոսություններում հարցազրույցները կդադարեցվեն մինչեւ հաջորդ իրազեկումը, տեղեկացրել են դիվանագիտական առաքելությունից: