Օգոստոսի 20-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Կենտրոնական փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու և 2 տարեկան տղայի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ երեխան՝ 2015 թ. ծնված Արամ Ասատրյանը, գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Կատարվում է քննություն: