ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 21-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում օգոստոսի 21-ին պատվիրակությունը Նաբերեժնիե Չելնիում կծանոթանա «ԿամԱԶ» հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի նոր արտադրատեսակներին, իսկ օգոստոսի 22-ին Մոսկվայում կմասնակցի «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: