Օգոստոսի 22-ին, ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութայիսի-Սամտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեվի գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes-Benz Vito» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գրիգոր Այդինյան) բախվել է տրակտորին:

Պատահարի հետևանքով միկրոավտոբուսի վարորդ՝ 1984 թ. ծնված Գրիգոր Այդինյանը և ուղևորներ՝ 1986 թ. ծնված Մարինե Աբրահամյանը, 1952 թ. ծնված Անգին Հակոբյանը տեղափոխվել են Քութայիսիի բազմաֆունկցիոնալ ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ 1960 թ. ծնված Սոնյա Մաթևոսյանը, 1981 թ. ծնված Իրինա Ավագյանը և Սուրեն Աբրահամյանը տեղափոխվել են Քութայիսիի Ինտերվենցիոնալ ԲԿ,  որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: 2010 թ. ծնված  Սոֆյա Մաթևոսյանը և Նատալի Աբրահամյանը չեն տուժել: 

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից կապ է հաստատվել Քութայիսիի բժշկական կենտրոնների հետ, որտեղից հայտնել են, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: