Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Էվերթոն»-ը հանդիպել են միմյանց:

Հանդիպմանը գոլի հեղինակ է դարձել Ուեյն Ռունին՝ ԱՊԼ-ում իր գոլերի քանակը հասցնելով 200-ի:

Արդյունքում Ռունին դարձավ ԱՊԼ-ի պատմության երկրորդ ֆուտբոլիստը, ով հատեց 200 գոլի սահմանագիծը:

Գոլերի քանակով ֆուտբոլիստը զիջում է միայն Ալան Շիրերին (260):

Նշենք, որ խաղն ավարտվել է 1:1 հաշվով: