«Հայաստանում ստվերային տնտեսությունը 70 տոսկոս է կազմում: Այս պարագայում ինչպե՞ս կարելի է խոսել երկրի զարգացման մասին: Տեսեք՝ ինչպես է պետությունը հույսը դնում մասնավորի վրա: Չի՛ կարելի մի քանի լյուբիմչիկների ձեռքը տալ, մի քանի մականունավորների մեջ բաժանել այս երկրի ունեցվածքը: Դրանցից ազատվե՛լ է պետք, դրանց մաքրե՛լ է պետք»,-մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը: 

Վերջինիս խոսքով՝ այսօրվա խորհրդարանն իր կազմով ունակ չէ որևէ լուրջ առաջընթաց գրանցել հայության կյանքում, քանի որ բաղկացած է մարդկանցից, ովքեր պարզապես ունակ չեն որևէ քայլ կատարելու: 

Խորհրդարանի դերին անդրադառնալով, Ազատ Արշակյանը նշեց, որ Ազգային ժողովում նստած բոլոր պատգամավորները դրածոներ են, որոնց չի ընտրել ժողովուրդը. «Նայե՛ք նրանց, նրանք ինչպե՞ս կարող են ազգի հարց լուծել, դո՞ւք եք ընտրել այդ անգրագետներին: Դուրս պետք է վռնդել նրանց այդ շենքից, դուրս պետք է վռնդել նաև իմպերիայի ներկայացուցիչներին ու մեր երկիր խցկված տարատեսակ կառույցներին: Ազատե՛լ Հայաստանը նրանցից: Եվ պետք է ասեմ, որ այս հարցում մենք դաշնակից ունենք. դա քաղաքակիրթ աշխարհն է՝ ողջ Եվրոպան, ուստի, ճիշտ ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի և պայքարի իր իրավունքների համար»,-ասա նա: 

ԼՈւՐԵՐ.com-ի դիտարկմանը, որ հասարակությունն աչքի առաջ ունեցել է իշխանափոխության տարբեր փորձեր, արդյո՞ք հերթական անգամ ունակ է իշխանափոխության պահանջի, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Այո՛ այսօրվա երիտասարդությունը ունակ է. համընդհանուր գործադուլ է պետք հայտարարել, պահանջել է պետք, պետք է անել այնպես, ինչպես 1991 թվականին: Այս իշխանութուններից ազատվելու տարբերակը սա է»:

Աղավնի Սուքիասյան