Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի: Քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահի նստավայրում մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: