ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը մեկնել է Բարսելոնա և հանդիպել իր նախկին թիմակիցներին:

Նեյմարը Ինսթագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Պիկեի հետ և կատակել՝ գրելով 

«Նա մնում է»: 

Մինչ Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխությունը, Պիկեն նրա հետ լուսանկար էր հրապարակել և գրել. «Նա մնում է»:

Մեսսին շարունակել է Նեյմարի կատակը և  լուսանկար է հրապարակել Ինսթագրամում՝ գրելով «Նա վերադարձել է»: