ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱՄՆ-ը ներկայացնող նոր մշտական համանախագահ ունի. ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդն առաքելությունն ավարտում է օգոստոսի 28-ին: Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահն է Էնդրյու Շեֆերը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ամերկայի ձայնը», հայտնել է Հոգլանդը՝ Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում հանդիպման ընթացքում: 

«Նոր համանախագահը շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, ով ծառայել է որպես Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում: Կարծում եմ, պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ-ի համանախագահ»,- ասել է Հոգլանդը:

Նոր համանախագահը տիրապետում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը եւ պատրաստ է ստանձնել պարտականությունները: