Այսօր՝ օգոստոսի 25-ին‚ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել Վանաձորում քրեական հեղինակություն համարվող «Պոպոք»-ը (Արթուր):

Ոստիկանությունը հաստատել է քաղաքացուն բերման ենթարկելու մասին լուրը‚ սակայն մանրամասներ չի հայտնել:

Ըստ ԶԼՄ-ներում եղած տեղեկությունների՝ բերման ենթարկված անձի մոտ անօրինական զինամթերք է հայտնաբերվել: