Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում զինված ահաբեկիչները հարձակվել են իմամ Զամանի մզկիթի վրա: Այս մասին հաղորդում է Tolo News-ը՝ վկայակոչելով ՆԳՆ-ի տեղեկատվությունը:

Հարձակմանը երեք կամ չորս զինյալ է մասնակցել: Ահաբեկիչներից մեկն իրեն պայթեցրել է մզկիթի հարեւանությամբ: Իրավապահները շղթայել են դեպքի վայրը, գրում է Կոմսոմոլսկայա պրավդան:

Հաղորդվում է եւս մեկ պայթյունի մասին, որը որոտացել է մզկիթից ոչ հեռու: Բացի այդ՝ ականատեսները հաղորդում են հրաձգության մասին: Նշվում է, որ միջադեպի հետեւանքով զոհվել են մզկիթի անվտանգության ծառայության աշխատակիցները: