ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելեց պատանի երկրապահների ճամբար, ծանոթացավ պայմաններին, զրուցեց պատանիների եւ աղջիկների հետ։ Երեք սերունդների երկրապահները հավաստիացրին, որ նաեւ այս ճամբարի շնորհիվ վաղվա հզոր Հայաստանի, վաղվա բարեկեցիկ եւ պաշտպանված Արցախի սերմերն են գցվում։