Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: