ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ Հայաստանում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ն  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության տարածքում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 28-29-ը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևան քաղաքում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: