Օգոստոսի 27-ին` ժամը 22:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդավառի լճի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի 35 GF 699 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Պ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Պ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: