Վաղը Գյումրիում կկայանա Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդու՝ 18-ամյա Կամո Գրիգորյանի հարսանիքը:

Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Մարտուն Գրիգորյանը:

Հարցին քաղաքական էլիտայից ովքեր են ներկա լինելու որդու հարսանեկան խնջույքին և արդյոք հրավիրյալների ցանկում արտերկրում ապրող հայտնի հայեր կան, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Ներկա են լինելու ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն, այնպես էլ իմ ընկերները, նախկին ու ներկա գործընկերներ նաև դրսից: Շատ հյուրեր ունենք, բնականաբար կցանկանայինք նրանց ցանկն ավելի մեծ լիներ, սակայն, պարզ է, որ դա հնարավոր չէ՝ զուտ տեխնիկական պատճառներով»:

Դիտարկմանը՝ պատկերացնում է արդյոք իրեն 36-ամյա սկեսրայրի կարգավիճակում, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Նորմալ է,  մի կերպ կդիմանանք»: