ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն օգոստոսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզական Հանրապետության նորանշանակ վարչապետ Սապար Իսակովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում ՀՀ վարչապետը կարևորել է Հայաստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ ջանքերի աշխուժացումը՝ ի նպաստ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը: