Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի 2018թ.-ի առաջնության ընտրական փուլում Ռումինիայի և Դանիայի հավաքականների դեմ կայանալիք հանդիպմանը:

Ռումինիա-Հայաստան խաղը կկայանա աեպտեմբերի 1-ին՝ ժամը 22:45-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում:

Հայաստան-Դանիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Տեսանյութը և լուսանկարը՝ ՀՖՖ-ի մամուլի ծառայության: