ՀՀ բնապահպանության նախարարության բնության  հատուկ   պահպանվող   տարածքները  գտնվում են խիստ հսկողության տակ:               

Օգոստոսի 28-ի  ժամը 19:30-ին «Սևան»ազգային պարկ»ՊՈԱԿ-ի Նորատուսի մասնաճյուղի Այրիվանի տեղամասում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է150մչոր խոտածածկ տարածք: Հրդեհը հանգցվել է, շրջակա միջավայրն  էական  վնաս  չի կրել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, օգոստոսի 28-ի  ժամը11:42-ին «Խուստուփ» արգելավայրում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ, Խուստուփ լեռից դեպի արևմուտք այրվել է մոտ 100 մխոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 34 փրկարար ծառայող  և «Զանգեզուր կենսոլորտային համալիր»ՊՈԱԿ-ի 30 աշխատակից:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին:

Օգոստոսի 29-ի ժամը 12-ի դրությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր»ՊՈԱԿ-ի  «Խուստուփ» արգելավայրում   ծխի օջախներ չկան:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի  N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված  հսկողության տակ, ձեռնարկվում  են կանխարգելիչ  միջոցառումներ: