ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն' ՀՀ զինված ուժերի ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները օգոստոսի 29-ից սեպտեմբերի 7-ը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցում են Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում անցկացվող «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը: