Այսօր՝ օգոստոսի 30-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով եղել է Լճաշեն համայնքում։ Այցի ընթացքում մարզպետը մասնակցել է Լճաշենի մարզադպրոցի բացման արարողությանը, որը կառուցվել է Լճաշենի   համայնքային բյուջեի, լճաշենցիների և ֆրանսիական երիտասարդական հասարակական կազմակերպություններից  մեկի   տրամադրած միջոցների հաշվին։  

Լճաշենի համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը նշել է, որ մարզադպրոցում գործելու է վոլեյբոլի, բասկետբոլի, կառատեի, սամբոյի և այլ մարզաձևերի խմբակներ, նախատեսվում է ունենալ նաև ֆիթնես կենտրոն։ Ըստ նախնական հաշվարկների մարզադպրոցը ունենալու է շուրջ 150 սան։ Մարզադպրոցը  համայնքից կունենա նաև այլ այցելուներ, որոնք, ըստ համայնքի ղեկավարի զգալի թիվ կկազմեն։

  Մարզպետ Կարեն Բոթոյանն իր խոսքում   նշել է, որ տպավորված է համայնքում կատարած աշխատանքների ծավալով  և  հավելել, որ   համայնքի մանկապարտեզի վերանորոգման և ընթացքի մեջ  գտնվող մի շարք ծրագրեր կյանքի կոչելուց հետո Լճաշենն ավելի լուրջ հայտ կներկայացնի,  և կդասվի մարզի ամենաարագ զարգացող համայնքների թվին։ Կարեն Բոթոյանը նշել է նաև, որ Լճաշենը պետք է  օրինակ ծառայի այլ համայքների համար, քանզի այստեղ շատ արդյունավետ են օգտագործում տեղական ռեսուրսները՝  գրանցելով լուրջ արդյունքներ։

Այցի ընթացքում Կարեն Բոթոյանը համայնքի ղեկավարի հետ քննարկել է Լճաշենի զարգացմանն ուղղված այլ հարցեր ևս։