Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում գտնվող «Շաուրմա Քլաբ»-ում հրդեհ է բռնկվել:

Հրշեջները նշված «Շաուրմա Քլաբ»-ի աշխատակիցների հետ մարել են կրակը: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: