Հայաստանի Հանրապետության  Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: