Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 1-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել «Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը»  կանոնակարգ 3/03-ում, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ում, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ում: Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, վերաձևակերպվել է «Ոսկե վտակ» ՍՊԸ գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 213 լիցենզիան:

Ուժը կորցրած են ճանաչվել «ԿԼՈւԺ» ՍՊԸ-ին տրամադրված գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 215, «Մարիուս» ՍՊԸ-ին տրամադրված գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 297 և Ա/Ձ Վարդան Ղազարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 657 լիցենզիաները: