ՌԴ  Կաբարդինո-Բալկարական ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած սողանքի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ սողանքի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան»,- փոխանցեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Կաբարդինո-Բալկարիայի սարերում սողանքի հետևանքով ավելի քան 7 հազար 700 մարդ կտրված է արտաքին աշխարհից:  Տուժածների թվի վերաբերյալ հստակ տեղեկատվություն այս պահին չկա: