Ախարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի դեմ խաղից առաջ Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Թոմաս Դիլեյնին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ուշադիր պետք է լինեն մրցակցի բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ և հավելեց, որ հաղթանակի են ձգտելու:

«Մեր համար միշտ էլ դժվար է լինում արևելյան կամ հարավային Եվրոպայի թիմերի դեմ խաղալը, որովհետև խաղաոճերի տարբերություն կա:  Անկախ ամեն ինչից վաղը ձգտելու են հաղթանակի հասնել, որովհետև դա շատ կարևոր է»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ֆուտբոլիստն ասաց.

«Հայաստանի հավաքականը միայն Հենրիխ Մխիթարյանով չի սահմանափակվում, պետք է ուշադիր լինենք ամբողջ թիմի նկատմամբ: Կան թիմեր, որ նման կարգի ֆուտբոլիստներին փորձում են չեզոքացնել ծնկներին հարվածելով, բայց մենք ուղղակի պետք է փակենք նրանց առջև տարածությունը: Կարծում եմ, որ կկարողանանք: Պետք է հասցնենք ամբողջությամբ պատրաստվել վաղվա խաղին»- ասաց ֆուտբոլիստը: