Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ  Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 20:35-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 66 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 10, ոստիկանության 25  աշխատակից և հարակից գյուղերից բնակիչներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: