«Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակվել են իրանական Press TV հեռուստաալիքի լրագրողների վրա, ովքեր լուսաբանելիս են եղել Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-էլ-Զոր  քաղաքի ազատագրման օպերացիան:

Ռիա նովոստին, հղում անելով հեռուստաալիքի կայքին, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Դեյր-էլ-Զորից 30 կմ հարավ-արևմուտք: Հարձակման հետևանքով վիրավորվել է  սիրիացի երեք զինվոր, ոչնչացվել է լրագրողների հեռուստատեսային ֆուրգոնը: