Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ մեկնարկել է Հայաստանի զարգացման ռազմավարությունը 2030 փաստաթղթի մշակման աշխատանքները, և արդյունավետ քննարկումներ իրականացնելու համար սեպտեմբերի 5-ին հանրապետական գործադիր մարմիններին տրվել են հանարարականներ՝ ոլորտային, աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ, որի շրջանակում 3 ամսվա ընթացքում իրականացնելու են ռեգուլյար քննարկումներ այս փաստաթղթի վերաբերյալ:

«Աշխատանքային խմբերի քարտուղարության գործառույթներն իրականացնելու է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը»,-տեղեկացրեց գործադիր մարմնի ղեկավարը:

Ելնելով վերոգրյալից՝ Կառավարության ղեկավարը հանձնարարեց բոլոր հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ նշված աշխատանքային խմբերում ընդգրկել լավագույն մասնագետների՝ փաստաթղթի մշակման աշխատանքներին մասնակցելու համար: