Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ («Մերսեդեսի» ուղևորներ), վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն: 

Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:

Նախարարությունը ցավակցություն  է հայտնում զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին: