Կառավարությունն ընդունեց որոշում, որով լուծարվում է Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչությունը և նախատեսվում է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքին համապատասխան կարգավորել ԿԳՆ տեսչական մարմնի ստեղծման, լիազորությունների և գործառույթների իրականացման միջոցով վերահսկողության արդյունավետ իրականացման հետ կապված հարաբերությունները:

Սահմանվել են տեսչական մարմին ստեղծելու գործընթացում անհրաժեշտ հանձնարարականները: Ըստ նախագծի հիմնավորման, նոր ստեղծվող մարմինը հնարավորություն կստեղծի իրականացնել անհրաժեշտ պետական վերահսկողություն կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների, կրթության որակի բարձրացման և կրթական ծրագրերի յուրացման ապահովման նկատմամբ: