Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Մեհրաբյանի մահվան փաստով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալներ քննչական բաժին են տեղափոխվել Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի 8-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Հրանտ Ռստակյանը, Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 5-րդ շենքի բնակիչներ՝ 24-ամյա Վարազդատ Կասեմյանը և 30-ամյա Գալուստ Կասեմյանը։

Վերջիններս կասկածվում են մահացած Ա. Մեհրաբյանին և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի բնակիչներ՝ 30-ամյա Վահե Հովակիմյանին, 47-ամյա Օհան Եփրեմյանին, 43-ամյա Արմեն Իսրայելյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։

Մահացածն իր ընկերների հետ այդ օրը իրեն պատկանող Mercedes մակնիշի 63 RR 888 համարանիշի ավտոմեքենայով Գառնու ձորում՝ «Գրիգորի աղբյուր»-ի մոտ, հանգստանալիս են եղել, երբ վերադառնալիս ճանապարհին ազդանշաններ տալու և միմյանց չզիջելու պատճառով վիճաբանություն է սկսվել կասկածյալների և նրանց հետ գտնվող 15-ից ավելի անձանց միջև։

Կասկածյալներից Հ. Ռստակյանը եղել է Mitsubishi մակնիշի 35 ՍT 551 համարանիշի ավտոմեքենայով, ինչպես նաև նրանք եղել են Газель մակնիշի ավտոմեքենայով։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել ուղեղի կաթվածի (ինսուլտ) հետևանքով, սակայն կան կասկածներ, որ հնարավոր է՝ մահը վրա է հասել ծեծի հետևանքով։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը թե շրջապատում, թե ընկերների մոտ ճանաչված էր որպես ընտանիքին նվիրված, խաթրաշահ անձնավորություն, ում անգամ հարևաններն անվանում էին հաշտարար։ 

Մանրամասները՝ սկազբնաղբյուրում