Ռուսաստանը Սիրիայի Դեր Զոր քաղաքի՝ ահաբեկիչներից ազատագրված շրջաններ է ուղարկել մթերք, ջուր, դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Դեր Զոր քաղաքի ազատագրված շրջաններում մարդասիրական ակցիա է իրականացվել: Ռուսական կողմը այդ շրջաններ է հասցրել պարեն, շշալցված խմելու ջուր, դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության իրեր»,- ասվում է հայտարարության մեջ:

Համաձայն նախարարության հաղորդագրության՝ ռուսական կողմը Հալեպի իշխանությունների հետ ալ-Ֆուրկան թաղամասում դպրոց է բացել, որտեղ ակնկալվում է կրթել 500 երեխայի: