Արտակարգ դեպք է գրանցվել Լոռիում. 4 երիտասարդ առեւանգել են անչափահաս մի աղջկա։

«Փաստինֆո»–ի տեղեկությունները հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ, նախնական տվյալներով, աղջկան առեւանգել են՝ ամուսնանալու նպատակով, պարբերաբար փոխել նրան պահելու վայրը։ Ապա՝ Էջմիածնի հյուրանոցներից մեկում երիտասարդը, ում համար փախցրել են աղջկան, փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն աղջիկը դիմադրել է, եւ երիտասարդը դուրս է եկել սենյակից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին առեւանգելու եւ անչափահասի նկատմամբ բռնաբարության փորձի հատկանիշներով։ 3 անձ ձերբակալվել է, միջոցներ են ձեռնարկվում՝ չորրորդին հայտնաբերելու ուղղությամբ։